«Ռուսները էլի «տակից» իրենց հարցերը լուծել են ու Աղդամից ուտելիք են ստանում. փոխարենը բացեն ճանապարհը, համագործակցում են հետները». Հայրապետյան

Մանրամասներ

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանական աղբյուրները հաստատում են, որ երեկվանից մեծ արգելապատնեշներով փակել են Արցախը Հայաստանին կապող կամուրջը:

Հաղորդվող տեղեկատվության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահների համար ուտելիքը կմատակարարվի Ադրբեջանից:

Ամենայն հավանականությամբ, ռուսները էլի «տակից» իրենց հարցերը լուծել են ու Աղդամից ուտելիք են ստանում:

Այսինքն՝ փոխարենը բացեն ճանապարհը, դեռ մի բան էլ համագործակցում են հետները, որ իրենց սննդի հարցը լուծեն:

Այս իրավիճակը բառերով նկարագրելու չի:

Մեր աչքի առաջ 120,000 հայեր սովի են մատնվում մի բանի համար, որ էթնիկ հայեր են ու չեն տեսնում կյանք Ադրբեջանի կազմում:

Եթե մենք ոչինչ չանենք, միջազգայինների հետ որևէ գործուն քայլեր չձեռնարկենք Արցախն ու այնտեղ ապրող հայերին փրկել չենք կարողանա... »։