Կրասնոդարի բնակիչը վարձակալել Է տրամվայը եւ ամբողջ օրն անվճար փոխադրել ուղեւորներին

Վագոնի վարձակալման արժեքը գերազանցել Է 50 հազար ռուբլին

Կրասնոդարի մի բնակիչ մեկ օրով վարձակալել Է քաղաքային տրամվայի վագոնը, դրանով երթուղի դուրս եկել եւ անվճար փոխադրել ուղեւորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կրասնոդարի տրամվայների-տրոլեյբուսների վարչությունում (ԿՏՏՎ):

«Քաղաքի բնակիչ Իվան Կալուգինը պայմանագիր Էր կնքել եւ մեկ օրով վագոն Էր վարձակալել թիվ 5 երթուղում: Նախօրյակին նա ամբողջ օրը՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով 00:55-ը, անվճար ուղեւորներ Է փոխադրել»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Տրամվային փակցված են եղել հատուկ հայտարարություններ: Կրասնոդարցին ինքը Instagram-ի իր Էջում գրել Է, որ իր ակցիայի նպատակը «բարի գործ անելն Է»: «Ամենագլխավորն ինձ համար այն Է, որ մարդիկ ժպտան»,-նշել Է Կալուգինը: ԿՏՏՎ-ում ճշտել են, որ վագոնի վարձակալման արժեքը գերազանցել Է 50 հազար ռուբլին: Կրասնոդարում տրամվայով ուղեւորության տոմսն արժե 26 ռուբլի: Քաղաքի տրամվայներն օրական փոխադրում են մոտավորապես 400 հազար ուղեւորների: