Ինչո՞ւ մասնավորներին չենք մտցնում. կառույցները, որոնք պետական կարգավիճակ ունեն, նրանց սպասարկման աստիճանը բավականին ցածր է, լավ չեն սպասարկում ու կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են։
Այս մասին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագիրը համաձայնեցնելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հիմա մենք վեցնենք ու վերապահովագրումը տանենք մի այնպիսի հարթակ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ են, նորից խնդիրներ կառաջանան։ Ինչո՞ւ մասնավորներին չենք մտցնում, որ հակակշռենք այս ամենին, պետական կառավարման մեջ բավականին դժվարություններ ունենք»,- ասաց Սուքիասյանը՝ ընդգծելով, որ պետական գումարները արդյունավետ ծախսելու խնդիրներ ևս կառաջանան։
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ի պատասխան նշեց․
«Լավ օրինակ ունենք. Եվրասիական զարգացման բանկը կարողացել է նվազեցնել ռիսկերը. եթե ճիշտ կորպորատիվ կառավարում լինի, Ձեր ասած ռիսկերը կարող են նվազել»։
0Comments