Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հաջողությամբ փորձարկել է նոր անօդաչու սրաք, որը կարող է մինչև 7 կգ ընդհանուր քաշով զինամթերք տեղափոխել, հայտնում է Tasnim-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ Nessa անօդաչու սարքն ունակ է արկեր նետել 500 մետր բարձրությունից, ինչպես նաև միաժամանակ կրել մինչև 10 փոքր չափի զինամթերք և խոցել տարբեր թիրախներ։
Ինչպես նշում է Tasnim-ը, նման սարքի մշակումը պայմանավորված է նրանով, որ Իրանի սահմաններին մոտ գործող ահաբեկչական խմբավորումները, որպես կանոն, տեղակայված են դժվարամատչելի վայրերում, ուստի հարձակման համար անհրաժեշտ են անօդաչու սարքեր։
Իրանը մինչև 7 կգ քաշով զինամթերք տեղափոխող անօդաչու է փորձարկել
Մանրամասներ
0Comments