ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության ծրագրի հետ կապված ելույթը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չի համոզել, որ նա կողմ քվեարկի։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ծրագրում ոչ մի ռիսկայնություն չկա, թվեր չկան, ոչ մի տոկոսների աճ չկա։
«Ժողովուրդն անմնացորդ հավատարիմ է, ու համոզված ենք, որ պարոն Փաշինյանը ուզում է լավ բան անել, իրոք, կյանքը կդնի, միայն թե ժողովրդին խոստումը կատարի, բայց այդ մարդուն հարկավոր է աջակցել, ներկայացնել խնդիրը», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ իր խմբակցության պատգամավորները հարցեր կտան վարչապետին, որպեսզի, ի վերջո, հասկանան՝ ինչպես քվեարկել։ Մի բանում նա վստահ է՝ ծրագիրը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի։
«Մտահոգիչն այն է, որ ծրագրում որպես ժամկետ գրված է 2019-2023 թթ.-ը, բայց հստակ նշված չէ, թե օրինակ՝ 2019-ին, ինչքան գումար է ներդրվելու և որ ոլորտներում։ Հարվարդ չեմ ավարտել, բայց համապատասխան ռիսկն ու պրակտիկան ունեմ։ Մի հատ տեղ ցույց տվեք, որ գրածա, որ ոլորտում ինչքան գումար պիտի ներդրվի 2019-ին, ու դրա դիմաց ինչ պիտի ստանանք»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը։
0Comments