Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Նա խնդրում է պատկան մարմիններին՝ վերանայել իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու կայացված դատավճիռը

Այսօր հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկման դատապարտված, 39-ամյա Արամ Հարությունի Խաչիկյանը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս դատապարտվել է Երեւանի Աթոյան փողոցում 2006 թվականին սպանություն կատարելու կասկածանքով եւ դատարանի կողմից կայացվել է ցմահ ազատազրկման դատավճիռ։

Այսօր Ա. Խաչիկյանը դիմում է ծայրահեղ այդ քայլին, քանի որ որ վստահ է, որ դատավճիռը կայացվել է ոչ օբյեկտիվ եւ խնդրում է պատկան մարմիններին՝ վերանայեն իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու կայացված դատավճիռը։