Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու նիստը, օրակարգում 7 հարց է:
Ավագանին կքննարկի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանին և հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանին ընտրելու մասին հարցը:
Կներկայացվի նաև «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, կքննարկվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը, ինչպես նաև կհաստատվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
0Comments