Մգեցված ապակիների մասին որոշումը՝ կռվախնձոր. ՔՊ-ում խառն են. «Ժողովուրդ»

Մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշումը մեղմացնելը մեծ իրարանցում է առաջացրել իշխանական ՔՊԿ ներսում:

Ինչպես հայտնել ենք, հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Մինչ այս ընթացքում բոլոր վարորդները հեռացնում էին մեքենաների դիմապակիների վրայի «պլյոնկաները», իշխանությունները մտքափոխվել են: Ներքին քննարկումների արդյունքում հայրենի իշխանությունները որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում