Ռուսաստանի Դաշնության զորքերը շարունակում են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Այս մասին մայիսի 22-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է korrespondent.net-ն։
Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի նշված հատվածներում տեղի է ունեցել 37 մարտական բախում։ Բախմուտն ու Մարյինկան մարտական գործողությունների էպիկենտրոնում են:
Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են, ասվում է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ամփոփագրում:
Մարտերը Բախմուտի համար շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
Մանրամասներ
0Comments