ՊՆ․ Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրադրությունը հարաբերականորեն կայուն է

Մանրամասներ

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում են ՊՆ-ից։

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: