Forbes-ը հայտնել է ռուսաստանցի ամենահարուստ գործարարի անունը

Մանրամասներ

Forbes ամսագիրն առաջին անգամ Ռուսաստանի ամենահարուստ մարդ է ճանաչել «Եվրոխիմ»-ի և Սիբիրյան ածխի էներգետիկ ընկերության հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյին։

Հրատարակչության տվյալներով՝ գործարարի կարողությունը  գնահատվում է 25,2 մլրդ դոլար։

Ամենահարուստ ռուսների ցուցակի երկրորդ տեղում «Նորիլսկի Նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինն է՝ 23,7 միլիարդ դոլար կարողությամբ, երրորդ տեղում՝ Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի
տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 22,1 միլիարդ դոլարով:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց առաջին հնգյակը եզրափակում է «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (21,6 մլրդ դոլար) և «Սևերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը (20,9 մլրդ դոլար):

Ընդհանուր առմամբ, ներկայացվել են ՌԴ 20 ամենահարուստ գործարարները, որոնց շարքում են Վագիտ Ալեքպերովը (20,5 մլրդ դոլար), Գենադի Տիմչենկոն (18,5 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (14,4 մլրդ դոլար), Միխայիլ Ֆրիդման (12,6 մլրդ դոլար), Պավել Դուրով (11,5 մլրդ դոլար), Վյաչեսլավ Կանտոր
(11,3 մլրդ դոլար), Միխայիլ Պրոխորով (11,3 մլրդ դոլար), Սուլեյման Քերիմով (10,5 մլրդ դոլար), Վիկտոր Ռաշնիկով (10,2 մլրդ դոլար), Անդրեյ Գուրև (9,7 մլրդ դոլար), Ռոման Աբրամովիչ (9,2 մլրդ դոլար), Տատյանա Բակալչուկ (8,8 մլրդ դոլար), Գերման Խան (8,2 մլրդ դոլար), Լեոնիդ Ֆեդուն (8 մլրդ դոլար), Անդրեյ Սկոչ (7,9 մլրդ դոլար):

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 353 միլիարդ դոլարից մինչև 505 միլիարդ դոլար, իսկ նրանց թիվը 123-ից (2021 թվական) նվազել է մինչև 110 մարդ (2023 թվականին):