Ուգանդայի նախագահի որդին խոստացել է զինվորներ ուղարկել՝ Մոսկվան պաշտպանելու համար

Մանրամասներ

Ուգանդայի նախագահի որդին՝ գեներալ Մուհուրի Կայներուգաբան, հայտարարել է, որ երկիրը բանակ կուղարկի Մոսկվային պաշտպանելու, եթե նրա վրա հարձակվեն իմպերիալիստները: Կայներուգաբան նաեւ նշել է, որ չի վախենում, եթե այդ խոսքերից հետո իրեն «պուտինիստ» անվանեն։

«Եթե ցանկանում եք, ինձ անվանեք «պուտինիստ», բայց մենք՝ Ուգանդան, զինվորներ կուղարկենք Մոսկվային պաշտպանելու համար, եթե նրան երբեւէ սպառնան իմպերիալիստները»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

Կայներուգաբան ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի վրա հարձակումը իր երկիրը կդիտարկի որպես հարձակում Աֆրիկայի վրա: «Նախագահ Պուտինին պարտադիր չէ սպառնալ միջուկային պատերազմով, մենք նրան լսում ենք։ Ռուսաստանի վրա հարձակումը հարձակում է Աֆրիկայի վրա»,-գրել է նա։