Գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի ամբողջ տպաքանակը, որի հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Մանրամասներ

Մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցելու համար հատուկ հրավերներ չէին ուղարկվել: Թեմայով հետաքրքրվածները բազմաթիվ էին՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մի մասը միջոցառմանը հետևում էին ոտքի վրա: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց շնորհիվ միջոցառումը լուսաբանվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ:

Հրատարակչի տեղեկացմամբ՝ նախքան շնորհանդեսը, գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են գրքի՝ վաճառքի համար նախատեսված ամբողջ տպաքանակը:

Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Շնորհակալություն բոլորին՝ գրքի հրատարակմանն աջակցած գործընկերներին՝ ԼՈՒՅՍ հիմնադրամին և «Նյումեգ» ընկերությանը, միջոցառման բոլոր մասնակիցներին, նաև նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեին, սակայն տարբեր հարգելի պատճառներով չկարողացան ներկա գտնվել, շնորհակալություն շնորհանդեսի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցած անձանց, միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցներին:

Շնորհանդեսի տեսանյութը կարող եք դիտել bit.ly/3Jq1KiT հղումով:

Շնորհանդեսի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ bit.ly/3YynLjW հղումով:

Շնորհանդեսի ֆոտոշարքը` bit.ly/3JknTPA:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ