ԱԺ-ն մերժեց ԲՀԿ-ի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը քվեարկության էր դրվել երկրորդ ընթերցմամբ:
Իմ քայլից պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ սա այն նախագիծն է, որին տնտեսական հարցերի հանձնաժողովը երկու անգամ բացասական եզրակացություն է տվել ու այն ռիսկեր է պարունակում:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր հերթին հայտարարեց, որ նախագիծը քննարկվել է նաև 6-րդ գումարման խորհրդարանում, և ԵԼՔ խմբակցությունը կողմ է քվեարկել դրան. «Խոսքը վերաբերում է տուժած գյուղացիներին հողի հարկից ազատելուն: Անտրամաբանական է, երբ մարդը եկամուտ չունի, բայց նրան հարկում են: Ընդ որում, ոչ միան եկամուտ չունի, այլ նաև տուժել է»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ Վահե Էնֆիաջյանի հայտարարությունից հետո Իմ քայլում պետք է հասկանան, որ ինքը կողմ է քվեարկելու:
Փոփոխությանը կողմ քվեարկեց 49 պատգամավոր, դեմ 51, ձեռնպահ 5:
0Comments