Ինչ վճիռ կկայացնի ՔՊ-ն ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով

Մանրամասներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը երեկ ԱԺ են ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը։ Մանրամասն ներկայացրել են Սաֆարյանի թույլ տված առերեւույթ խախտումները, խոսքը Սահմանադրությամբ ամրագրված՝ անհամատեղելիության պահանջի խախտման մասին է։ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, զբաղվել փաստաբանությամբ։

ԱԺ նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ ստացել են միջնորդությունը եւ ըստ ընթացակարգի` այն ԱԺ-ում քննության կառնեն։ Իսկ ընթացակարգը հետեւյալն է․ ԱԺ նախագահի աշխատակազմը դիմումը փոխանցում է խմբակցություններին, ԱԺ հերթական նիստում խմբակցություններից մեկի առաջարկով դիմումը կարող է քննության առարկա դառնալ, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմել-չդիմելու որոշումը կայացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների 3/5-ի ձայներով։

ՔՊ-ից երեկ տեղեկացանք, որ «վերեւներից» դեռ հրահանգ չեն ստացել, թե ինչպես վարվել Սաֆարյանի վերաբերյալ դիմումի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։