ԵՄ-ն այսօր սառեցրել է Ռուսաստանի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվներ և շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Ներկայում մենք կարողացել ենք սառեցնել պատժամիջոցների ցուցակում գտնվող օլիգարխներին և կազմակերպություններին պատկանող 21,5 միլիարդ եվրո:
Մենք շարունակում ենք աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, սառեցվել են որոշ ակտիվներ և գործարքներ, այդ թվում՝ Euroclear-ի միջոցով», – ասել է նա Բրյուսելում «ակտիվների սառեցման և առգրավման հարցով» Եվրահանձնաժողովի աշխատանքային խմբի նիստի մեկնարկից առաջ։
0Comments