Գյումրիում պարեկները մեքենան կայանելու հարցի շուրջ քաշքշել են հաշմանդամ քաղաքացուն

Մանրամասներ

Պարեկային ծառայության աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 13-ին, Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ քաշքշել են երկու ոտքերից զրկված հաշմանդամ քաղաքացուն։

«Ես Խրիմյան Հայրիկի փողոցում՝ մաքսատան դիմաց, կայանել էի ավտոմեքենաս։ Ուզում էի հանել, երկու պարեկ եկան, կոպիտ խոսեցին, դասակիցս քաշքշեցին։ Իմ մեքենայի հետեւում կար այլ ավտոմեքենա, սպասում էի՝ դուրս հաներ մեքենան, բայց պարեկները շատ ագրեսիվ էին։ Մի մեքենա էլ կայանված էր անցման վրա, մատնացույց արեցի, պարեկներից մեկն ասաց՝ լավ եմ անում, իրեն չեմ ուզում հանել։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, պարեկներն իրենց միշտ այսպես են պահում։ Իրենց մեջ շատ քիչ են նորմալ ծառայողները»,-  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց քաղաքացին՝ Արթուր Ավետիսյանը։

Նա նշեց, որ դեպքի առնչությամբ Ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել։