Լիբանանում ներքին գործերի նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ կին կգլխավորի

Նորընտիր կառավարությունում 4 կա կին

Լիբանանում պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարությունը կին կգլխավորի։ Ռայա էլ-Հասանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 6-ին այն կառավարությունում, որը ձեւավորվել է իննամսյա քաղաքական փակուղուց հետո։ Նա կառավարության 30 անդամների մեջ չորս կանանցից մեկն է, ինչը պատմական ռեկորդ է համարվում Լիբանանի քաղաքական կյանքում։

Էլ-Հասանը հայտարարել է, որ «ընդունում է նախարարության մարտահրավերը» և պատասխանատու է օրենքի ու քաղաքացիների սպասարկման իրականացման համար։

Էլ-Հասանը 2009թ. նաեւ դարձել էր ֆինանսների առաջին կին նախարարը տարածաշրջանում։