Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է աջակցել ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով կիսված ընտանիքների միավորմանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հանրապետական բժշկական կենտրոնի բակից 11 քաղաքացի Արցախից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել: Նման իրավիճակում հայտնված ընտանիքներից օրեր առաջ Կարմիր խաչը Ստեփանակերտից Գորիս էր տեղափոխել 4, հակառակ ուղղությամբ՝ 1 քաղաքացու:
0Comments