ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պատմության մեջ ամենաթանկ տիեզերական աստղադիտակը՝ James Webb-ը, հայտնաբերել է իր առաջին մոլորակը. այն ունի քարքարոտ մակերևույթ և նման է մեր մոլորակին, գրում է Daily Mail-ը:
Պաշտոնապես դասակարգված որպես LHS 475 b.՝ էկզոմոլորակը թեև ցամաքային է, սակայն գիտնականները դեռ չգիտեն, թե արդյոք այն ունի մթնոլորտ:
James Webb-ի տվյալներով՝ մոլորակը, որը գտնվում է մեզանից 41 լուսատարի հեռավորության վրա, մի քանի հարյուր աստիճանով ավելի տաք է, քան Երկիրը և ուղեծրի շուրջ պտույտը կատարում է երկու օրում:
Վաշինգտոնում ՆԱՍԱ-ի կենտրոնակայանի աստղաֆիզիկայի բաժնի տնօրեն Մարկ Քլամփինը հայտարարության մեջ ասել է. «Երկրի չափ, ժայռոտ մոլորակի առաջին դիտումների արդյունքները բացում են James Webb-ի միջոցով քարքարոտ մոլորակների մթնոլորտն ուսումնասիրելու ապագա բազմաթիվ հնարավորությունների դուռ: James Webb-ը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում արեգակնային համակարգից դուրս գտնվող Երկրի նման մոլորակների նոր ըմբռնմանը, առաքելությունը դեռ նոր է սկսվում»:
Պրաբերականը գրում է, որ այժմ գիտնականներն աշխատում են պարզելու, թե ինչից է բաղկացած մոլորակի մթնոլորտը: Թիմը նշում է, որ թեև մոլորակը կարող է մթնոլորտ չունենալ, սակայն որոշ մթնոլորտային բաղկացուցիչներ, ինչպիսիք են մաքուր ածխածնի երկօքսիդը, չեն բացառվել:
Հայտնաբերվել է մոլորակ, որը շատ նման է Երկրին
Մանրամասներ
0Comments