Բրազիլիայի գործող նախագահին տարհանել են անվտանգ վայր․ Նոր մանրամասներ․ Վիդեո

Մանրամասներ

1

Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի գործող նախագահին տարհանել են անվտանգ վայր։

Հաղորդվում է նաև, որ այս պահին Բրազիլիայի դաշնային ոստիկանության ուղղաթիռը արցունքաբեր գազով ռումբեր է նետում ցուցարարների վրա:

1

Ավելի վաղ գրել էինք, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք անցած տարեվերջից բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ, գրավել են գործող նախագահի նստավայրը, այնուհետև կոնգրեսի շենքը։ Չնայած հատուկ միջոցներ կիրառելուն՝ ոստիկանությանը դեռևս չի հաջողվում ցրել նրանց։

Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ իրավապահ ուժերը ցուցարարներին զսպելու համար չեն բավականացնում։

Նշենք, որ բոլորը ցուցարարները հագնված են Բրազիլիայի դրոշի գույներով, իսկ նրանցից ոմանք կրում են Բոլսոնարոյի դիմանկարները: