
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նախատեսված է խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման հերթական փուլը։
«Ադրբեջանը ՀՀ-ին խաղաղություն է առաջարկել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ երկու պետությունների սահմաններում։ Սկսվել են երկկողմ բանակցություններ տեքստի շուրջ։ Նոյեմբերի 7-ին, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, Ադերբեջանը ՀՀ-ին է ներկայացրել վերանայված առաջարկները։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կլինի առաջիկա շաբաթներին»,-ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներն արդյունավետ էին և «Ադրբեջանը շարունակում է կողմ լինել այդ ձևաչափին և պատրաստ է փոխադարձ գործողությունների այդ ուղղությամբ»,-ասել է նա։
0Comments