Այդ մասին հայտնել է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Հրապարակը հայտնում է, որ հեռուստաընկերության տվյալներով՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը լինելու են նախարարների կաբինետի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։
Մասնավորապես, գնահատական կտրվի նոյեմբերի 20-ից Իրաքի և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող օդային գործողությանը։
Ակնկալվում է, որ կառավարության նիստից հետո Էրդողանը ավանդական հեռուստաուղերձով կդիմի թուրք ժողովրդին, որում կխոսի այսօր ընդունված որոշումների մասին։
0Comments