Ձերբակալել են Ստամբուլի եկեղեցու վրա հարձակվողներից մեկին

Մանրամասներ
թուրքիա

Ստամբուլի եկեղեցու վրա հարձակվողներից մեկին ձերբակալել են հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները:

Այս մասին հայտնում են տեղի լրատվականները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանակ։

Զոհվել էր մեկ մարդ։

Էրդողանը վստահեցրել էր, որ հարձակումն իրականացրած անձինք 24 ժամվա ընթացքում կկալանավորվեն։