Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու մասին

ՀՔԾ-ից այս առնչությամբ մեկնաբանություն չեն տալիս

Արդեն անդրադարձ է եղել տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: MAMUL.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Վերջինս ասել է. «Կարծում եմ՝ Սասուն Խաչատրյանը չեմ, ոչ էլ ՀՔԾ մամուլի խոսնակը: Եթե նման տեղեկություն կա, իրենցից ճշտեք»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՔԾ-ից այս առնչությամբ մեկնաբանություն չեն տալիս: