«Ռեինկարնացիա ունեցան օդիոզ դեմքեր, որոնք Սերժ Սարգսյանի օրոք զրկվել էին կառավարման համակարգում աշխատելուց… Էս չե՞ք, արա». Գալստյանը՝ ՔՊ-ին
Ապրիլի 26, 2025

«Ռեինկարնացիա ունեցան օդիոզ դեմքեր, որոնք Սերժ Սարգսյանի օրոք զրկվել էին կառավարման համակարգում աշխատելուց… Էս չե՞ք, արա». Գալստյանը՝ ՔՊ-ին

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Հիմա, երբ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է, կարելի է արդեն առանց «վնաս տալու» արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը վայելում է այն աստիճան ատելություն, որ մարդիկ նախընտրում են գնալ ու քվեարկել տարատեսակ քրեական պատմությունների մեջ հայտնված կերպարների, որոնց դեմ էլ, մեծ հաշվով, մարդիկ դուրս եկան 2018-ի ֆարսին, բայց չընտրել ՔՊ-ին։

Ստացվում է, որ նիկոլականների առաջնորդի յոթ տարվա գործունեության հետևանքով մենք ոչ միայն կորցրինք Արցախը, մեծացավ Եռաբլուրը, օկուպացվեց Հայաստանի տարածքները, այլ նաև քաղաքական ռեինկարնացիա ունեցան բազմաթիվ օդիոզ դեմքեր, որոնք արդեն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զրկվել էին պետական կառավարման համակարգում աշխատելու իրավունքից։ Չեմ զարմանա, որ մի օր էլ Փաշինյանի օրոք փոխվարչապետ դառնա Հովիկ Աբրահամյանը։ Էս չե՞ք, արա՛…»։

Rate this item
(0 votes)

Լրահոս