Երևանի կենտրոնում կրկին լույս չկա
Հոկտեմբերի 07, 2025

Երևանի կենտրոնում կրկին լույս չկա

By Սեպտեմբերի 25, 2025 55

Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Փոքր Կենտրոնում բարձր լարման մալուխային գծի ստորգետնյա վթար է տեղի ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀԷՑ-ի հերթապահ խումբը 1,5-2 ժամվա ընթացքում կվերացնի վթարը։ Շնորհակալ եմ ՀԷՑ-ի Շահագործման Շրջանների հերթապահ խմբերին՝ շուրջօրյա հերթապահության ու օպերատիվ և անխոնջ աշխատանքի համար»,- գրել է նա։

Նշենք, որ նախորդ շաբաթ նույնպես Կենտրոնը հոսանքազրկվել էր։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025 20:41

Լրահոս