Բաքվի բшնտում գտնվող Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Հոկտեմբերի 07, 2025

Բաքվի բшնտում գտնվող Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

By Սեպտեմբերի 22, 2025 62

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։ 

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Դավիթ Բաբայանն առաջարկել է դատի տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին:

Rate this item
(0 votes)

Լրահոս