Երեկվա աղբյուրներից ստացված հաղորդագրությունները հաստատում են, որ պատերազմի նախապատրաստություններն ավարտվում են։ Այս մասին գրում է իրանցի լրագրող-քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազինը։
«Մի փոքր հետ նայենք։
- 1980 թվականի Գերագույն պաշտպանության խորհրդի ուղերձը.
- Պատերազմին վերաբերող բոլոր հարցերը գտնվում են Գերագույն պաշտպանության խորհրդի իրավասության ներքո։
- Բոլոր զինված ուժերն ու քաղաքական կառույցները պարտավոր են հրամաններ ստանալ միայն այս խորհրդից և անվերապահորեն կատարել դրանք։
- Վիրտուալ տարածքի կառավարումը, հայտարարությունների, նորությունների և հարցազրույցների հրապարակումը պետք է տեղի ունենա բացառապես խորհրդի հաստատմամբ, որպեսզի ոչ ոք չանի անխոհեմ հայտարարություններ։
- Արտաքին քաղաքականությունը նույնպես գտնվում է Գերագույն պաշտպանության խորհրդի վերահսկողության ներքո, և ոչ ոք չպետք է միջամտի (օրինակ՝ Արաղչին չպետք է առանձին բանակցություններ վարի Միացյալ Նահանգների հետ)։
- Բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ հրադադարի մասին հայտարարությունները, գալիս են միայն Գերագույն պաշտպանության խորհրդից. ոչ ոք իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ հրադադար հայտարարել»,- ընդգծել է Մուազինը։