ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով
Օգոստոսի 02, 2025

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով

By Օգոստոսի 01, 2025 37

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ձախողել է Լեռնային Ղարաբաղում։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, որոնք օժտված են Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մանդատով։ Փարիզը և Վաշինգտոնը ռազմական հատուկ գործողության մեկնարկի պահից դադարեցին համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափի շրջանակում։

«Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկ երբ նրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին փոխգործակցել Ռուսաստանի հետ, այն ընդհանրապես կորցրեց իր իմաստը», – նշել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։

Rate this item
(0 votes)

Լրահոս