«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կառավարմանը հանձնելու ծրագիրն անտեսում է «չափազանց շատ տարածաշրջանային բարդություններ» և ինտենսիվ բանակցություններ է պահանջում տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Էլդար Մամեդովը Responsible Statecraft-ի համար հոդվածում։
«ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը լավագույն դեպքում սևագիր տարբերակ է, որը պահանջում է ինտենսիվ բանակցություններ տարածաշրջանային բոլոր խաղացողների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Վատագույն դեպքում՝ Թրամփի հերթական հնարքը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարման ներքո բոլոր կողմերը կարող էին օգտվել այդ երթուղուց՝ հաշվի առնելով, որ երկու երկրները այժմ ձգտում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Բացի այդ, ըստ վերլուծաբանի, դա թույլ կտար դուրս գալ «ցեղային հայացքների» շրջանակներից, որոնք սնուցում են հակամարտությունը: Փորձագետի կարծիքով հիմնական խոչընդոտը մնում է ինքնիշխանությունը։