Զանգեզուրի միջանցքի իրականացումն անհնար է առանց մեր շահերը հաշվի առնելու․ Իրան
Հուլիսի 22, 2025

Զանգեզուրի միջանցքի իրականացումն անհնար է առանց մեր շահերը հաշվի առնելու․ Իրան

By Հուլիսի 22, 2025 28

Իրանի խորհրդարանի Արդաբիլից պատգամավոր և Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սուդեյֆ Բադրին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումն անհնար է՝ առանց Իրանի ռազմավարական շահերի և դերի հաշվառման։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։ 

Վերջերս միջանցքի վերաբերյալ հնչում են ոչ պրոֆեսիոնալ և անիրատեսական հայտարարություններ, սակայն նման նախագծերը չեն կարող անցնել իրականացման փուլ՝ առանց շահագրգիռ կողմերի, հատկապես Իրանի հետ համաձայնեցման։

Սպառնալիքների և ճնշման լեզուն չի կարող ապահովել տարածաշրջանի կայուն զարգացումը։ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ձգտեն համատեղ շահերի՝ Իրանի մասնակցությամբ։

Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի անվտանգությունը երաշխավորելու ունակ միակ երկիրը Իրանն է։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 22 Հուլիսի 2025 12:06

Լրահոս