Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում. «Ժողովուրդ»
Հունիսի 11, 2025

Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի և բացահայտ քաջության միջակայքում։ Թեեւ հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա:

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեեւ փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ, նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը: Դրա համար, շատերի ընկալմամբ, իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված «թուղթ չէ», այլ տագնապի ազդանշան։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից. նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու:

Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչև որ դառնում է բուռն ալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը՝ իրական։ Առավել ևս Եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում այնքան էլ լավ չեն ընկալվել»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս