Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»
Հունիսի 11, 2025

Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և իր աջակցությունը հայտնեց Վեհափառին: Շատերը բարձր գնահատեցին նախկին նախագահի այդ քայլը: Եվ իսկապես էլ գնահատելի է՝ մանավանդ հաշվի առնելով մի ամբողջ շարք հանգամանքներ:

Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրան ստեղնաշարակցված քպական «կարկառունները» բորբոքվեցին ու աջուձախ սկսեցին մաղձ ու չարություն արտանետել սոցցանցային «պատերին»:

Առանձնապես զավեշտական ու, եթե ավելի խիստ բառերով չբնորոշենք՝ վանող տպավորություն էին թողնում Փաշինյանի հայտարարությունները Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված ընտրակեղծարարության հետ: 1995-96 թվականների հետ կապված վիճելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ պատճառ: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Բայց հարցը տվ յալ պարագայում դա չէ: Հարցն այն է, որ նման բաներ է ասում Նիկոլ Փաշինյանը, որին շատերը իրավամբ համարում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը: Ավելին, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի խմբագրական, ապա նաև քաղաքական գործունեության կայացման հարցում էական դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյանն ու վերջինիս թիմակիցները, կողմնակիցները: Այնպես որ, նման վարքը առաջին հերթին ու առանց հավել յալ մեկնաբանությունների բնորոշում է, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը 1995-96 թվականների մասին գիտեր նաև նախկինում, այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ստանում, ինչո՞ւ էր 2008 թվականին «Լևոն, Լևոն» գոռում, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի համար սարքում Մարտի 1-ը: 

Եվ վերջապես, նայեք՝ ովքեր են բերանները շաղ տալիս Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին. իրենցից ոչինչ չներկայացնող, կյանքում երկրի համար մի օգուտ չտված (ընդհակառակը) խմբակի անարժեք ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ այն բանից, թե նրան ով ինչպես է վերաբերվում, ղեկավարել է պետությունը ծանրագույն շրջանում, շրջափակման, տնտեսական ու էներգետիկ կաթվածահարության և պատերազմի ժամանակ: Ու, չնայած այդ ամենին, մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթել են, մեր պետականությունը պահպանվել ու կայացել է: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ովքե՞ր են նրա քպականները, ի՞նչ ունեն արած երկրի, պետության ու ժողովրդի համար, որ մի բան էլ համարձակվեն ծպտուն իսկ հանել ՀՀ նախկին նախագահների հասցեին: Երկիրը պատերազմի տարած, արկածախնդիր «քաղաքականություն» վարող, պատերազմում խայտառակ պարտություն կրած, հազարավոր զինվորների մահվան մատնած, Արցախը հայաթափման մատնած Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պիտի համարձակվեն ինչ-որ բան ասե՞լ: Նրանք եթե հայելուն էլ նայեն, էլի բան չի ստացվի, հայելին ամոթից կճաքճքի:

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս