Երկու ամիս քարոզարշավ կընթանա. «Հրապարակ»
Հունիսի 11, 2025

Երկու ամիս քարոզարշավ կընթանա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է: Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից:

Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն: Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա: Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան․վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու, ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել: 

Նաեւ դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը` Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու եւ անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ: Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու:

Ճիշտ է, տասնյակ ՔՊ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձեւավորվելու` ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս