Կանադայում կենդանացրել են արարածների, որոնք մեկ դար գտնվել են քնի մեջ
Հոկտեմբերի 29, 2025

Կանադայում կենդանացրել են արարածների, որոնք մեկ դար գտնվել են քնի մեջ

By Հոկտեմբերի 11, 2025 43

Տորոնտոյում գետի բնական էկոհամակարգի վերականգնման ժամանակ հայտնաբերվել են արարածներ, որոնք ավելի քան 100 տարի անցկացրել են քնի մեջ: Տորոնտոյի համալսարանի բնապահպանները ուսումնասիրել են նստվածքների տակ թաքնված հողը, իսկ այնուհետև նրանց հաջողվել է կենդանացնել հնագույն օրգանիզմները։ Նրանք գտել են նաև 1500-ականների ծաղկափոշու և սերմերի հնագույն նմուշներ, հայտնել է The Guardian պարբերականը։ 

Ինչպես հաղորդում է պարբերականը, ճահիճներն ու խոնավ տարածքները, որտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթացել, ավելի քան մեկ դար առաջ ծածկված են եղել նստվածքի և խճաքարի 25 ոտնաչափ (7.6 մետր) շերտով, հաղորդում է Planet Today-ը: Աշխատողները հողի նմուշներ են ուղարկել բնապահպաններին՝ ուսումնասիրության համար, ովքեր զարմացած են եղել մանրադիտակի տակ տեսածից: 

Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են «շագանակագույն որդանման արարածների» նման օրգանիզմներ։ Փորձագետներին հաջողվել է դրանց մի մասին կենդանացնել, ինչը օգնել է պատկերացում կազմել հարյուրամյա վաղեմության ջրաճահճային էկոհամակարգի առանձնահատկությունների մասին (մինչև քաղաքաշինությունը)։ 

Փորձագետները հրապարակման մեջ չեն հստակեցրել, թե որ տեսակներին են պատկանում հայտնաբերված հնագույն որդերը։ Հայտնի է, որ հողում գտնվել են նաև հնագույն բույսերի ծաղկափոշու հետքեր և նույնիսկ սերմեր, որոնք թվագրվում են 1500-ականներին։ 

Տարածքի մաքրումը շարունակվել է, որի նպատակն է վերականգնել ճահիճները և այդ տարածքում ստեղծել բնական պարկ։

Rate this item
(0 votes)

Լրահոս