Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում վերադարձնել բռնի տեղահանված և Ռուսաստան արտաքսված ուկրաինացի երեխաներին։
Փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանի գործողությունների կտրուկ դատապարտում, որոնք, ըստ պատգամավորների, ուկրաինական ինքնության ոչնչացմանն ուղղված ցեղասպան ռազմավարության մաս են կազմում։ Բանաձևում խոսվում է նաև այդ գործողություններում «Բելառուսի ռեժիմի» մասնակցության մասին։
«Ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումն ու արտաքսումը, նրանց ապօրինի որդեգրումը, սպանությունները, բռնի ռուսացումն ու ռազմականացումը պետք է դադարեցվեն»,- ընդգծվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։