ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Մայիսի 07, 2025

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։

Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։

«Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», – նշել է Հոմանը։ 

Փետրվարին Սան Սալվադորն առաջարկել է վճարել Վաշինգտոնին տարբեր հանցագործությունների համար Միացյալ Նահանգներում դատապարտված անձանց պահելու համար։ Մարտի 16-ին Միացյալ Նահանգները Սալվադորին փոխանցել է վենեսուելական Tren de Aragua և Mara Salvatrucha հանցավոր խմբավորումների 261 անդամի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հութիները չեն խանգարի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը

Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ Փաշինյան

Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան

ՌԴ-ում ավիաընկերությունները զանգվածաբար հետաձգում և չեղարկում են չվերթները. Ռուսաստանից դեպի ՀՀ չեղարկվել է 10 չվերթ

Մոսկվա ուղևորվող Սերբիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴ

Փաշինյանը  մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա

Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներ

Լուկաշենկոն Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ներում է շնորհել շուրջ 8,000 դատապարտյալի

Այս կտավը կոչվում է «Տարանջատում»․ Էդգար Ղազարյան

Պակիստանն ահաբեկիչների ապաստանն է. Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինան պատրաստ է ապառազմականացված գոտու ստեղծմանը. Քելլոգ

Մոսկվայում, Կազանում և Նիժնի Նովգորոդում ինքնաթիռները վերահասցեավորվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ ուշացել են

Պարսից ծոցը վերանվանելու ծրագիրը թշնամական քայլ է. Իրանի արտգործնախարար