«Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն». Վարդան Ղուկասյան
Ապրիլի 29, 2025

«Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն». Վարդան Ղուկասյան

By Փետրվարի 20, 2025 63

«Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն։ Ամբողջ աշխարհում մարդիկ սպասում են, եթե սրանք իմ դեմ ինչ–որ բան անեն, դու տե՛ս, ես սրանց գլխին ինչ եմ բերելու։ Ես բանտում էլ լինեմ, էնքան ինձ հարգող մարդիկ կան, որ տես՝ ինչ կլինի սրանց գլխին»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք քրեական գործի առկայությունը չի՞ խանգարի ընտրական գործընթացներին մասնակցելուն։

«Էդ նավթալինի հոտը, որ մեզ ուզում են կպցնել 2007 թվականից, արդեն ժողովուրդը հոգնել է և ծիծաղում է։ Այն մարդիկ, ովքեր տարածում են այդ խոսակցությունները, իրենք են կապված քրեական աշխարհի հետ, ավելի ուժեղ քրեական են, քան մենք։ Ես ոչ մեկի ունեցվածքը չեմ խլել, ոչ մեկի հետ 50/50 չեմ եղել, ոչ մեկն իմ ձեռքով քնած չէ, բայց որ խորանանք, կտեսնենք այս ամենն ում տակ է»։

Վարդան Ղուկասյանը խորհուրդ տվեց շրջել քաղաքով և հարցնել, թե ովքեր են նման կերպ ապրել, և վստահեցրեց, որ բոլորն էլ գիտեն այդ հարցի պատասխանը։

«Հիմա որ գնաք հավաքարարին ու հովիվին էլ հարցնեք, թե էս երկրում ով է նման ձևով ապրել, գիտեն։ Նրանք գիտեն, թե ոչ մեկ իրենց չի ճանաչում։ Բոլորի շապիկները պատռվել են, էլ ժողովուրդը կուտ չի ուտում։ Էլ կուտ չենք ուտելու, պարո՛ն թաքնվածներ։ Հանկարծ ինձ վրա մի հատ էլ «պակուշեննի» սարքեք, ամբողջ աշխարհի դեսպանատներին ուղղարկվելու է, թե սրա հետևը ով է կանգնած։ Մենք մեզ համար խելոք նստած էինք, դուք ստիպեցիք, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը։ Հիմա էլ քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ թեկնածուներից մեկին պետք է խփեն ու գցեն մեզ վրա»,–ասաց նա՝ նշելով, որ դեռևս չի ցանկանում աննուներ հրապարակել, բայց ըստ անհրաժեշտության պատրաստ է հանրայնացնել դրանք։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ չի պատրաստվում նույն կերպ պատասխանել իրեն վատաբանողներին։

«Ես վտանգ եմ ներկայացնում նրանց համար, որովհետև իմ հետևից ժողովուրդ է գնում, մենք իրենց ազգադավ հրամանները չենք կատարում։ Ուզում են միայն ստրուկներին թողնել, որ իրենց ասածները կատարեն»,–ասաց նա։

Նշենք, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել նախքան Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպիսի տեսք է ունենալու 2025 թվականի Mercedes Benz S-Class-ը

Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալու բանալին Հայաստանն է, Հայաստանում մնալու բանալին՝ Արցախը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինին առաջարկել է չսպասել մայիսի 8-ին և կրակը դադարեցնել հենց հիմա

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Էրդողանի որդին չի ցանկանում նախագահ դառնալ

Կանանց՝ սեքսից հրաժարվելու անսպասելի պատճառը

Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. Տեսանյութ

Գյումրիում ծեծել են պարեկների

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի

Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել

Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք անհավանական հաջողություն կունենան մայիսի սկզբին

Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Մոսկվան կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ