Զելենսկու մոտեցումն «ամոթալի» է. ԱՄՆ փոխնախագահ
Ապրիլի 28, 2025

Զելենսկու մոտեցումն «ամոթալի» է. ԱՄՆ փոխնախագահ

By Փետրվարի 20, 2025 55

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը National Pulse-ին տված հարցազրույցում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Դոնալդ Թրամփի և նրա խաղաղարար նախաձեռնությունների հասցեին հրապարակային քննադատության համար։

Վենսը Զելենսկու մոտեցումը որակել է որպես «խայտառակ» և հակաարդյունավետ՝ ընդգծելով, որ նման մարտավարությունը կարող է վտանգել Ուկրաինայի հարաբերություններն իր կարևոր դաշնակցի հետ, գրում է պարբերականը։

«Զելենսկին իսկապես վատ խորհուրդներ է ստանում, և ես չգիտեմ, թե ումից, -ասել է Վենսը: -Նա այլևս գործ չունի Ջո Բայդենի և Բայդենի վարչակազմի հետ։ Նրա գործը հիմա Դոնալդ Թրամփի և Թրամփի վարչակազմի հետ է»,- հայտնում է BBC-ն։

Վենսը Զելենսկին զգուշացրել է զերծ մնալ հանրային բողոքի ցույցերի կազմակերպումից։

Ուկրաինայի նախագահը քննադատել է Թրամփի վարչակազմին՝ Սաուդյան Արաբիայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների համար։

Նա ասել է, որ «նախագահի հետ հանրային հարթակում հարաբերություններ պարզելը նախագահ Թրամփի հետ «գործ բռնելու» լավագույն միջոցը չէ։

«Իհարկե, ուկրաինացիները կարտահայտեն իրենց տեսակետը,- շարունակել է Վենսը։ -Բայց նա հարձակվում է այս երկրի գոյության միակ պատճառի վրա, հրապարակայնորեն, հենց հիմա: Եվ դա ամոթալի է: Եվ դա այն չէ, որ կհամոզի Միացյալ Նահանգների նախագահին։ Իրականում դա հակառակ արդյունքն է ունենալու»:

«Այս առավոտ ես խոսեցի նախագահի հետ, և նա անհավատալի կարեկցանք ու հիացմունք է տածում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ: Նա ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն։ Քանի որ նա չի ցանկանում, որ անմեղ ուկրաինացիները շարունակեն մահանալ, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ -Նախագահն ասաց, որ վարչակազմի նպատակը հակամարտությունը դադարեցնելն է… Զելենսկին պետք է լուրջ վերաբերվի դրան»:

Վենսը միաժամանակ դատապարտել է եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք քննադատել են Թրամփին՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու առաջարկի համար։

«Գաղափարը, որ պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնել չի կարելի, ըստ իս, բավականին անհեթեթ գաղափար է։ Եվ նախագահը հասկացրել է, որ իր կարծիքով դա պետք է տեղի ունենա»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. ԱՄՆ դեսպանատուն

Պուտինը շնորհավորել է հրամանատաներին Կուրսկի ազատագրման կապակցությամբ

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Սա վճռորոշ ու կարևոր շաբաթ է Ուկրաինայի համար. Ռուբիո

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին