Բա 2018-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ պաշարել ԱԺ-ն, դեկտեմբերի արտահերթ անել, ընտրել Նիկոլին. Աշոտյան
Հուլիսի 01, 2025

Բա 2018-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ պաշարել ԱԺ-ն, դեկտեմբերի արտահերթ անել, ընտրել Նիկոլին. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, փոխանցում է 168.am-ը։:

Հարց 4-րդ

«Քաղաքական շրջանակներ կան, որ նոր թափով են ֆռացնում «Սերժն ա բերել Նիկոլին» թեզը։ Գիտեմ, որ շատ եք այս թեմային անդրադարձել, բայց խնդրում եմ, կրկին մեկնաբանեք սա»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Իրավացի եք, այդ ցնդաբանությանը, որը որոշ շրջանակների բարոյական սնանկության և/կամ անբուժելի փոքրոգության արգասիք է, որ նրանց կողմից գցվում է հանրային դաշտ, մի քանի անգամ անդրադարձել եմ։ Որոշ դիտարկումներ հավելեմ միայն։

Երբ ոմանք արդարանում են, թե 2018-ին փողոց են դուրս եկել, որովհետև «Սերժը խաբեց և երրորդ անգամ առաջադրվեց», դառը ժպիտ է առաջանում ինձ մոտ։ Լավ, դիցուք, 2014-ին նախագահի խոսքը սխալ եք ընկալել և ձեզ խաբված եք զգացել։ Բա հիմա՞, երբ 7 տարի է, ինչ Նիկոլը ձեզ իրոք, ուղղակի և անթաքույց խաբում է, իշխանափոխության «զադերժկեն ինչո՞ւմ ա»։

Երբ ուրիշներն էլ ռետրոսպեկտիվ փիլիսոփայում են, թե բա՝ «մայիսի 8-ին էլ չընտրեիք, գնայինք ընտրության, և Նիկոլը վարչապետ չէր դառնա», մի քանի շերտով համ իրենք են խճճվում, համ ձեզ խճճում։ Էդ Նիկոլին 2018-ի գարնանը հնարավոր արտահերթ ընտրություններին չէին ընտրելու, հա՞։ Էյֆորիան անցած կլիներ, հա՞։ Աչքներդ կբացվեր, հա՞։ Լո՞ւրջ։

Բա 2018-ի սեպտեմբերի 23-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ Երևանում 81% տալ «Իմ քայլը» դաշինքին։ Բա 2018-ի հոկտեմբերի 2-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ արձագանքել Նիկոլին, պաշարել Ազգային Ժողովը և ոչնչացնել նրա բացարձակ իշխանությանը խոչընդոտող վերջին կառույցը։

Իսկ նույն 2018-ի դեկտեմբերի ԱԺ արտահերթին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ գնալ ու 70.4 %-ով ընտրել Նիկոլին։
Ոմանք էլ, անտեսելով բոլոր քաղաքագիտական օրինաչափությունները, ասում են՝ «Բա Վրաստանում ո՞նց պահեցին իշխանությունը»: Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, հիշեցնեմ, որ Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։

Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։ Իսկ ամենակարևորը՝ վրաց ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Փաշինյանն ուղերձ է հղել