Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին ՀՀ-ի հետ հակամարտությունում, ինչպես նաև պաշտպանի «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու Ադրբեջանի պահանջը․ «The Jerusalem Post»
Հուլիսի 01, 2025

Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին ՀՀ-ի հետ հակամարտությունում, ինչպես նաև պաշտպանի «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու Ադրբեջանի պահանջը․ «The Jerusalem Post»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Իսրայելական «The Jerusalem Post» թերթը հրապարակել է հոդված՝ «Ադրբեջանին աջակցելը համապատասխանում է Իսրայելի շահերին — կարծիք» վերնագրով։

Հոդվածի հեղինակը՝ «Մերձավոր Արևելքի հարցերով հետազոտող և տարածաշրջանային խնդիրների մեկնաբան է», ով պնդում է, որ Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, քանի որ Բաքուն Իսրայելի կարևորագույն դաշնակիցն է Իրանի դեմ պայքարում։ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նավթ, գնում է իսրայելական զենք և տրամադրում ռազմավարական հարթակ՝ Իրանը վերահսկելու համար։

Հոնդվածում նշվում է, որ Իսրայելը պետք է պաշտպանի Ադրբեջանի պահանջը՝ վերահսկելու Զանգեզուրի միջանցքը, քանի որ այն կխզի Իրանի և Հայաստանի միջև ցամաքային կապը՝ նպաստելով Իսրայելի անվտանգության ամրապնդմանը։ Խոսվում է նաև այն մասին, որ Թուրքիան արդեն ունի ազդեցություն տարածաշրջանում, իսկ Զանգեզուրի միջանցքը կարող է խթանել Անկարային՝ վարելու ավելի կառուցողական քաղաքականություն։

Հեղինակը մերժում է Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ մտահոգությունները՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի պահանջը հիմնված է 2020 թվականի հրադադարի համաձայնագրի վրա։ Նա շեշտում է, որ Բաքվի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության համար՝ հատկապես Իրանի միջուկային սպառնալիքի աճող վտանգի պայմաններում։

Երբ մենք հայտարարում ենք, որ անհրաժեշտ է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակ և այդ ձևաչափով փորձել կանխել հոդվածում նկարագրված սցենարի իրականացումը՝ Հայաստանը ոչինչ չի անում դրա համար, մինչդեռ Ադրբեջանը գործում է…

Նրանք իրենց լոբբիստական կառույցների միջոցով փորձում են ազդել Իսրայելում հասարակական կարծիքի վրա՝ նպատակ ունենալով ստանալ Իսրայելի աջակցությունը Հայաստանի վրա հարձակման, միջանցքի ճեղքման և Զանգեզուրի օկուպացիայի դեպքում։

Իսկ Հայաստանը, բոյկոտելով նոյեմբերի 9-ի հարթակը՝ նպաստում է այս ծրագրի իրականացմանը»։

 

դֆգդֆ

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Փաշինյանն ուղերձ է հղել