Պուտինն ու Թրամփը կփորձեն Ուկրաինայի գործարքին հասնել մինչև Զատիկ կամ մայիսի 9-ը. FT
Հուլիսի 01, 2025

Պուտինն ու Թրամփը կփորձեն Ուկրաինայի գործարքին հասնել մինչև Զատիկ կամ մայիսի 9-ը. FT

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, ծրագրում են Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Զատիկը, որն այս տարվա ապրիլի 20-ին է, կամ մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի 80-ամյակը: Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով ուկրաինացի և արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Պուտինը կցանկանա գործարք կնքել այս նշանակալից օրերից մեկում»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ուրախությամբ կդիմավորի Դոնալդ Թրամփին մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվա տոնակատարություններին, եթե նա որոշի գալ։ Պեսկովի խոսքով՝ խոշոր երկրների ղեկավարների ներկայությունը կընդգծի այս ամսաթվի կարևորությունը։ Նա նաև հիշեցրել է, որ Թրամփն ու Պուտինը մեկ օր առաջ այցերի հրավերներ են փոխանակել։

Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած աղբյուրները FT-ին ասել են, որ նրա հիմնական նպատակն է ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն, որը Ռուսաստանին Եվրոպայում ազդեցության գոտի կտա, ինչպիսին Խորհրդային Միությունը ձեռք բերեց 1945 թվականին Յալթայի կոնֆերանսից հետո:

«Իրավիճակն այժմ շատ ավելի բարենպաստ է թվում Պուտինի համար, քան երբևէ երեք տարվա պատերազմի ընթացքում», - ասել է Բեռլինում Կարնեգի Եվրասիա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գաբուևը:

Եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի Ուկրաինային ռազմական և դիվանագիտական ​​աջակցությունը, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակումը, Կիևը կհայտնվի ծայրահեղ ծանր իրավիճակում։ «Նույնիսկ եթե եվրոպական երկրներն էլ ավելի շատ միջամտեն, դա չի երաշխավորում ճգնաժամից ելք»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Փաշինյանն ուղերձ է հղել