Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերին. Գալուզին
Ապրիլի 29, 2025

Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերին. Գալուզին

By Փետրվարի 10, 2025 73

Մոսկվան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք հետ մեզ դաշնակցային հարաբերություններ ունեն, խաղաղության այնպիսի պայմանագիր մշակեն, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում, այլ ոչ թե «ական» կդնի ապագա սերունդների համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետը ցավով նշել է նաև, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է։

«Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին, և դեմ ենք, որ ինչ–որ հապճեպ փաստաթուղթ ստորագրվի, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ցանկանում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ դրդել խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան որևէ հարթակում», - ասել է նա։

Հապճեպ և վերջնական չստուգված որոշումները, ըստ Գալուզինի, կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ, ընդհակառակը, ապագայի համար առճակատման որոշակի «սերմեր տնկել»: ՌԴ ԱԳՆ-ն այս տարբերակը չափազանց անցանկալի է համարում և՛ Հայաստանի ու Ադրբեջանի, և՛ Հարավային Կովկասի, և՛ Ռուսաստանի համար։

Դիվանագետը ցավով նշել է նաև, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տնտեսական կապերի վերականգնմանը ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է։

Գալուզինը ևս մեկ անգամ դիմել է կողմերին ու առաջին հերթին հայ բարեկամներին՝ այս խմբի շրջանակներում աշխատանքի վերադառնալու կոչով։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան, հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ տարածաշրջանում հակամարտությունը կարգավորելուն ուղղված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի (ստեղծվել է 2021 թվականի հունվարին) գործունեությունը դադարեցնելու պաշտոնական որոշում չի կայացվել։ Շփումները շարունակվում են, բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ առանձին՝ Երևանի և Բաքվի միջև։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Իտալացի կարդինալը չի մասնակցի Հռոմի Պապի ընտրությանը. պատճառը սկանդալն է

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Փաշինյանն Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած

Ուղղել է ամուսնուն. Իսրայելում վրդովված են Նեթանյահուի կնոջ ակնարկից

Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հնդկաստանը պլանավորում է փակել օդային տարածքը Պակիստանի համար

Ատելության խոսքն անթույլատրելի է. Արդարադատության նախարարությունը հանրային իրազեկման արշավ է մեկնարկել

Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters