Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
Ապրիլի 29, 2025

Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը

By Փետրվարի 01, 2025 82

Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։ 

Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։ 

«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», - ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։  

Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը զգուշացրել է Ուկրաինային

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժած

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել

Այս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռ

Միջուկային խոշորագույն տերություններ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար. Մեդվեդև

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

Ավելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել

Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. Պատրուշև

Մոսկվայում տեղի ունեցած ադրբեջшնական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ․ Տիգրան Աբրահամյան

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում․ կան վնասված ավտոմեքենաներ