Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունեն
Ապրիլի 28, 2025

Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունեն

Շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին լուծում դեռևս չի տրվել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը 2024թ ապրիլի 19-ին գրություն էր ուղարկել ՄԻՊ աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Տոնոյանը ՄԻՊ-ի ուշադրությունն էր ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ ինքն արդեն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, իր դիտարկմամբ՝ անհիմն և անօրինական։ Ապրիլի 23-ին ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ՝ հանդիպելու Տոնոյանին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ բավականին երկար զրուցել է Տոնոյանի հետ, սակայն մանրամասներ հայտնելուց զերծ էր մնացել՝ նկատի ունենալով, որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։ Նա հայտնել էր միայն, որ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։ ՄԻՊ-ը, ինչպես ասել էր Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։

«Փաստինֆո»-ն ամիսներ անց կապ հաստատեց ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արձանագրումներ են կատարվել։ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում` օրենսդրական կարգավորման տիրույթում է։

«Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,- նշեց Ասլանյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 22:52

Լրահոս

Ֆոտո

Հռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին

Թուրքիան Պակիստան է ուղարկել ռազմական բեռներով ինքնաթիռներ

Բայդենի վարչակազմն Ուկրաինային օգտագործել է հարստանալու համար և սպանդի պատրաստել. Զախարովա

Իսպանիան էլեկտրաէներգիայի ցանցում անջատման պատճառով Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. El Mundo

Քիմ Քարդաշյանը կհարցաքննվի Փարիզի կողոպուտի գործով

Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու. Գալյան

Անկարան հերքել է Պակիստանին զենք ուղարկելու մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունները

Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է

Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ

Պատմական ռուսական հողերի միավորման նոր գործընթաց է ընթանում․ Մեդվեդչուկ

Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան

«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել

Նեթանյահուն և Էրդողանը կայցելեն Ադրբեջան

Պուտինը հրադադար է հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի օրերին