Եվրոպական Միությունը պետք է ստեղծի անօդաչու թռչող սարքերի հսկայական բանակ՝ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և այն պետք է դրան պատրաստվի հիմա: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Sky News-ին ասել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման տա հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, այն կբախվի մարտական պատրաստվածության մեջ կոփված ռուսական բանակի հետ, որը կարող է օգտագործել միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր, բացատրել է նա։
Կուբիլիուսի խոսքով՝ Ռուսաստանը կարող է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան հասցնել հինգ միլիոնի, ուստի «հակամարտությունը հաղթելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ներուժ»։
Եվրահանձնակատարը նշել է, որ այցելել է Ուկրաինայի առաջնագիծ, որտեղ առաջնագծի երկայնքով ձևավորվել է «մահվան հովիտ» կոչվող գոտի։ «Այնտեղ ոչինչ չի կարող շարժվել։ Ամեն ինչ կառավարվում է անօդաչու թռչող սարքերով։ Այս գոտում գտնվող սովորական տանկը կդիմանա ընդամենը վեց րոպե», - նշել է Կուբիլիուսը։