Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց
Հունիսի 26, 2025

Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց

Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծումը և հավասար պայմաններ ստեղծել տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար:

Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր` 6 ամիս ժամկետով արդեն իսկ սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի ներմուծման վրա։

«Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում 3–րդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Այնուամենայնիվ, 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով:

Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ում կոչ են արել ստեղծել անօդաչու թռչող սարքերի բանակ՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ է սկսում

Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը. «Հետք»

Իրանը կարող է կրկնել ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները իր տարածքի վրա հարվածների դեպքում. Խամենեի

Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am

Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխան

Հուլիսի 1-ից Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «պարտադրված հրապարակային հարցում» է արել իր նախկին գործընկերներին

Սաբրինա Քարփենթերը բացահայտել է «Man’s Best Friend» ալբոմի ալտերնատիվ շապիկը, որը «Աստծո կողմից հաստատված» է

«Էդ ստահակը իմ ժողովրդին անասու՞ն էր անվանել. իրենց կողմնակիցներին էլ բաժանում են բջերի ու էշերի». Պապոյանը՝ չբացառեց, որ ՀՅԴ–ն կասեցվի

Իրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ

Արտահոսքի պատճառով Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին. Axios

Լեոնարդո ԴիԿապրիոն ու Վիտտորիա Չերետին մասնակցելու են Ջեֆ Բեզոսի հարսանիքին