ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին: Պատճառը հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքների նախնական գնահատականի արտահոսքն է մամուլ: Այս մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։
«Վարչակազմի աղբյուրները տեղեկացնում են, որ նրանք պլանավորում են սահմանափակել հրապարակումների քանակությունը CAPNET-ում, որը Կոնգրեսի հետ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար օգտագործվող համակարգ է», – հաղորդել է լրատվամիջոցը։
«Մենք պատերազմ ենք հայտարարում տեղեկատվություն փոխանցողներին», – Axios-ին հայտնել է զրուցակիցներից մեկը։