ՀՀ երեք բանկեր հետաձգել են 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. Գալստյան
Հունիսի 12, 2025

ՀՀ երեք բանկեր հետաձգել են 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. Գալստյան

Հայաստանյան առևտրային բանկերը զեղծարարության զոհ դարձած վարկառուների պարտավորությունների կատարման համար շուտով նոր հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրազեկեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց` բանկերը նախապես հատարարել էին, որ վարկային պարտավորությունների կատարումը հետաձգում են 3–5 տարով, սակայն հիմա կհայտարարեն, որ կսպասեն մինչև դատարանի որոշման հրապարակմանը։

«Բանկերը կհայտարարեն, որ պարտավորությունների 3–5 տարվա հետաձգումը երկարաձգվում է մինչև հաճախորդի քեյսի ամբողջական քննություն։ Այսինքն` բանկերը կսպասեն այնքան, մինչև կլինի դատարանի որոշում, և եթե արդյունքում պարզվի, որ բանկն է մեղավոր, ապա նա ամբողջովին կկոմպենսացնի հաճախորդի գումարը, իսկ եթե հաճախորդի մեղավորությունը կապացուցվի, ապա նա կմարի վարկի գումարը»,– ընդգծեց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ 3 բանկերի կողմից հետաձգվել է 230 հաճախորդի վարկային պարտավորություն։ Իսկ ընդհանուր առմամբ` 2025 թ. 1–ին եռամսյակի տվյալներով` կա զեղծարարության զոհ դարձած մոտ 408 քաղաքացի, սակայն այս թիվն էլ հստակ չէ, քանի որ կան քեյսեր, որոնք դեռ իրավապահ մարմիններ ուսումնասիրում են։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը կա՛մ խաբեության զոհ են դարձել, կա՛մ ինքնուրույն են տրամադրել իրենց խիստ անձնական տվյալները, այն ինֆորմացիան, որ չէր կարելի 3–րդ կողմին տրամադրել։ Մեր օրերում մարդիկ ոչ միայն իրենց ֆիզիկական գույքի պահպանմանը պետք է ուշադիր լինեն, այլև վիրտուալ տիրույթում իրենց տրամադրված միջոցներին»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ հիմա կա խաբեության մեկ այլ տեսակ, երբ զանգահարում են, ներկայանում որպես այս կամ այն բջջային օպերատորի ներկայացուցիչ, ասում, որ ուզում են կարգավորել քաղաքացու համար 5G ինտերնետ ցանց, ապա բջջային հեռախոսին ուղարկում հաղորդագրություն։

«Քաղաքացին, երբ սեղմում է այդ հաղորդագրության վրա, զեղծարարներն անմիջապես ստանում են կոդ, որի միջոցով մուտք են գործում քաղաքացու բանկային հավելված, և այս պարագայում արդեն որևէ մեկը չի կարող կանխարգելել որևէ բան։ Այդ տեսանկյունից ես ձեզ խնդրում եմ` որևէ մեկին մի տվեք որևէ տվյալ, եթե համոզված չեք, որ դա բանկի կամ բջջային օպերատորի աշխատակից է. անջատեք հեռախոսն ու ինքներդ զանգեք օպերատորին կամ բանկին ու ճշտեք։ Մենք համատեղ պետք է պայքարեն խարդախության դեմ»,– վստահեցրեց Գալստյանը։

Ըստ նրա` լավ նորությունն այն է, որ խարդախության դեպքերի ծավալը գնալով նվազում է, քանի որ բանկերի հետ ԿԲ–ն պաշտպանության հետ կապված որոշակի գործողություն է իրականացրել։

«Եթե դեպքեր են եղել, երբ մեղավորությունը բանկինն է եղել, օրինակ` քաղաքացին զանգել է բանկ` ճշտելու համար, սակայն աշխատակիցը զանգերին չի պատասխանել, կամ բանկային պրոդուկտի արդյունքում եղել է բագ (սխալ, որն առաջացել է ծրագրի հետ աշխատելիս կամ կոդ գրելիս–խմբ.), որը զեղծարարների կողմից օգտագործվել է, այս դեպքերում բանկերը միանգամից գումարը մարդուն վերադարձրել են»,– վստահեցրեց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց նաև, որ շարունակում են ուսումնասիրություններն ու բանկերի հետ աշխատանքը` համակարգն էլ ավելի հուսալի դարձելու համար։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։

Նրանք ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Աջափնյակում 2 անչափաhասի վիճшբանությունն ավարտվել է դшնшկաhարությամբ. բժիշկները փրկել են 14–ամյա տղայի կյանքը

ՌԴ օրվա կապակցությամբ մաղթում ենք խաղաղություն. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև

Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, կաթողիկոսի նկարագիր ունեմ․ Փաշինյան

Օդանավակայանի մոտ հավաքի կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»

Մեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում. Տեսանյութ

Անահիտ Մանասյանը երկարատև գործուղման է մեկնել․ «Հրապարակ»

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ»

Թրամփն ընդունել է ՌԴ նոր դեսպանի հավատարմագրերը

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները և չմիջամտել եկեղեցական գործերին». CCAF

Վերաքննիչ դատարանը օրինական է համարել Թրամփի սակագնային քաղաքականությունը

Ռուբիոն աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներին հրամայել է ազատել USAID-ի մնացած բոլոր աշխատակիցներին